«Տաշիր» ընկերությունից ոչ հերքում և ոչ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը: